ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի առողջապահական համակարգն արագ տեմպերով իրագործում է բարեփոխումների ծրագիրը. Հանս Կլյուգե

Հայաստանի առողջապահական համակարգն արագ տեմպերով իրագործում է բարեփոխումների ծրագիրը. Հանս Կլյուգե

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են այն հարցերի հետևողական իրականացումը, որոնք վեր էին հանվել դեռ ապրիլին, երբ երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Հանս Կլյուգեն:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը հատկանշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը կայուն տեմպերով իրագործում է իր ծրագրերը: Նա շեշտել է ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ վերահաստատելով, որ պատրաստ է աջակցել կատարվող աշխատանքներին:

 

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 5-7-ին Երևանում իրականացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Հանս Կլյուգեն պատրաստակամություն է հայտնել աջակցել նախապատրաստական աշխատանքներին և նշել է, որ այդ հանդիպումը զգալիորեն կնպաստի արտակարգ իրավիճակների բժշկության ոլորտի հզորացման կարևոր ռազմավարությանը:

 

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը Անահիտ Ավանեսյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թել Ավիվում կայանալիք տարածաշրջանային կոմիտեին:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում