Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում քաղաքական կամքը, միջազգային գործընկերների աջակցությունը դրական ազդակ կլինեն. Վարդանյան

ԳԳոհար Սարգսյան

Շատ-շատ չափավոր լավատեսություն եմ տեսնում. ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների մասին հարցին:

«Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու:

Ընդհանրապես, դեմարկացիան և դելիմիտացիան բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և՛ քաղաքական կամքը, և՛ ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և՛ բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար»,- ասաց Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում