ԼԼիլիթ Ասատրյան

Ամփոփվել է ԵԱՏՄ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ընթացքը

Ամփոփվել է ԵԱՏՄ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հեռակապով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական միության մասնակից պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 5-րդ նիստին։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Возможно, это изображение 1 человек, сидит, офис и в помещении

 

«Բիշքեկում նիստին ներկա է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
 
Նիստի ընթացքում ներկայացվել է վերոնշյալ խորհրդի 4-րդ նիստի որոշումների կատարման ընթացքը, ամփոփվել է ԵԱՏՄ մասնակից պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի կատարմանն ուղղված միջոցառումների ծրագրի ընթացքը, խոսվել է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ազատականացման նպատակահարմարության մասին։
 
Возможно, это изображение 3 человека, люди сидят и люди стоят
 
Քննարկվել է թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության հարցերով աշխատանքային խմբերի ստեղծման հարցը։
 

Օրվա երկրորդ կեսին նախարարը կրկին հեռակապով մասնակցել է նաև ԵԱՏՄ մասնակից պետությունների էներգետիկ ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին, որին Բիշքեկում մասնակցել է նաև նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

 

Նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում