ԼԼիլիթ Ասատրյան

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետ

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ: Այդ մասին ասված է Բարձրագույն դատական խորհրդի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

«Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

 

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը:

 

Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում