ԼԼիլիթ Ասատրյան

Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։  

Այս նպատակով պետական բյուջեից 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 12 մլն դրամ։

Տրամադրվող ծառայություններն ուղղված են խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ու սպասարկման կազմակերպմանը։ Դրանք տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Տնային խնամքը ներառում է՝

  • սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին.
  • հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն.
  • շահառուի սոցիալական ներառմանն ու համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում.
  • հոգեբանական օգնություն.
  • բժշկական օգնության կազմակերպում, այդ թվում՝ աջակցություն դեղերի ստացման գործընթացում.
  • շահառուի շահերի, իրավունքների պաշտպանություն և իրավական խորհրդատվության տրամադրում.
  • կենցաղային սպասարկում.
  • շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում. 
  • աշխատանքային թերապիա, արտթերապիա՝ շահառուի ցանկությամբ և այլն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում