Բրեյն ռինգ. ֆինանսական կրթության խրախուսում դպրոցում

ՀՀերմինե Բաղդասարյան

Երկրի համախառն ներքին արդյունք հաշվողներն այս դեպքում լոռեցի դպրոցականներն են, որ Հայաստանի մյուս բոլոր մարզերի երեխաների հետ հավաքվել են ֆինանսական և ձեռնարկատիրական բրեյն ռինգի։ Մրցույթն անցկացվում է արդեն 12-րդ անգամ։ Խնդիրները հեշտ չեն, առաջադրանքներից մեկը, օրինակ՝ արտադրական հնարավորությունների կորի մասին է։ 

Բիզնեսի ու տնտեսության վերաբերյալ աշակերտների գիտելիք ստուգողները Կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն են։ Այս կառույցի նախաձեռնությամբ է հանրապետության դպրոցներից 400-ում ձեռնարկատիրություն դասավանդվում։ Նպատակը մարդկանց փոքր տարիքից ֆինանսական գրագիտություն սովորեցնելն է, որ հետո վարկ վերցնելիս չխաբվեն, իմանան՝ ինչպե՞ս ծախսեն աշխատավարձն ու պարտք չկուտակեն։ Ծրագիրը յուրացվում է շրջակայից հանրահաշիվ՝ չորս առարկաների ընթացքում, պարապմունքները ներառում են բյուջեից մինչև ֆինանսական անվտանգության հարցեր։ 

Կենտրոնական բանկի փորձագետը պնդում է՝ ֆինանսական շուկայում հանդիպող մարտահրավերներից կախված՝ կրթական ծրագրերը 5 տարին մեկ թարմացվում են։ Հիմա, երբ էլեկտրոնային առևտրի ծավալները սկսել են կտրուկ մեծանալ, խնդիր է հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնելը, որ բանկային քարտի տվյալները չի կարելի փոխանցել անծանոթների։ Իրենք սովորում են բաներ, որ երբեմն անգամ մեծերը չգիտեն, տերմիններից տեղյակ չեն՝ վստահեցնում է դպրոցի օրապահիկ գումարներից մտածված խնայողություն կուտակող Անահիտը։ 

Ֆինանսատնտեսական գիտելիքներ ստուգող մրցույթը ձգվեց մոտ 4 ժամ։

Բրեյն ռինգի հաղթող թիմերին Կենտրոնական բանկը հուշադրամներ նվիրեց, միջոցառման գործընկերները՝ խրախուսական պարգևներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում