ԳԳոհար Սարգսյան

Պետական սահմանի անցման կետերում կներդրվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը

Պետական սահմանի անցման կետերում կներդրվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը

Պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն կիրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մաքսային վերահսկողություն՝ մաքսային մարմինները:

«Պետական սահմանի մասին» օրենքում, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» և կից այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Պետական վերահսկողական գործառույթների կատարման անհրաժեշտության դեպքում դա ևս կիրականացնեն վերոնշյալ մարմինները: Առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը: Նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարողը մաքսային անցման կետերում կառնչվի մեկ պետական մարմնի հետ:

Պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հայկ Ցիրունյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, Կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում