ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանն իր վրացի գործընկերոջն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում

Անահիտ Ավանեսյանն իր վրացի գործընկերոջն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը;

Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում:

Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ը անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում