Դպրոցից՝ աշխատաշուկա. Ի՞նչ մասնագիտություն ընտրել

ՔՔրիստինե Ոսկանյան

Դիմորդների ամենից շատ նախընտրած մասնագիտությունների ցանկը վերջին տարիներին գրեթե չի փոխվում:

Այս տարի կրկին պահանջվածներից են բժշկական մասնագիտություններն ու ինֆորմատիկան: Այնինչ աշխատաշուկայում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները երկրորդական պլան են մղվում:

Հայկուհի Գևորգյան (ՀՀ ԱՍՀՆ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար) - Մանկավարժական մասնագիտությունների գծով ունենք և ունենալու ենք մեծ պահանջարկ, մանկավարժական համալսարանի այս տարվա դիմորդներից «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտության համար ունենք 1-ական դիմորդ. շատ ցավալի է:

Որպեսզի բնագիտական առարկաներն աշակերտներին հետաքրքրեն, կրթական գերատեսչությունը իրականացնում է լաբորատորիաների վերազինման ծրագիր: Պահանջարկ-առաջարկ բալանսը հավասարակշռելու համար էլ հանրակրթության պետական չափորոշիչը վերանայվել է, ու ընթացիկ ուսումնական տարում փոփոխությունները փորձարկվել են Տավուշի մարզում: Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթաց է ներդրվել՝ խմբակի տեսքով:

Թեհմինե Կարախանյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ) - Խմբակներից մեկը, որը պարտադիր կլինի սովորողների համար, կլինի հենց մասնագիտական կողմնորոշումը, պարտադիր կլինի 7-8-րդ դասարանից սկսած, 7:00 կշարունակվեն, 9-10-11-րդ դասարանում:

Փորձարկվել է Տավուշի դպրոցներում, բայց մինչև 2023-24 թթ. կներդրվի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Մասնագիտական կողմնորոշման դասը շաբաթական մեկ ժամ է, դասընթացն էլ անցկացնում են սոցիալական մանկավարժները, հոգեբաններն ու մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենները:

Հայկուհի Գևորգյան - Քանի որ ոչ բոլոր դպրոցներում ունեն համապատասխան մասնագետներ ընտրությունը թողնում ենք երբեմն դպրոցի տնօրինության վրա քանի որ մասնագետը լինի մոտիվացված պատրաստրաստակամ լինի երեխաների հետ աշխատելու:

Ծրագիրը շարունակվելու է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Աշակերտները հնարավորություն են ունենալու դպրոցից դուրս ծանոթանալու գործատուի, համայնքի հաջողած մասնագետի հետ ու ստանալ խորհուրդներ: Կլինեն նաև կինոդիտումներ ու քննարկումեր:

Հայկուհի Գևորգյան - Մասնագիտության ընտրությունը ոչ միայն անձի, այլև համայնքի, տնտեսության և երկրի խնդիրն է, մենք պետք է կարողանանք փոփոխվող աշխատաշուկային հետևել, աշակերտներին ուղղորդել՝ ապագայում լինել ավելի մրցունակ:

Կրթական գերատեսչությունն ու աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում միջին մասնագիտական և արհեստագործական հաստատություններում նաև կարիերայի կենտրոններ են ներդրվել: Արդյունքից գոհ են:

Հայկուհի Գևորգյան - 21-22 ու տարվա ավարտին 96 ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների 40 տոկոսը գտել է իր մասնագիտությամբ աշխատանք, 5-6 տարի առաջ չենք ունեցել վիճակագրություն, 3 տարի առաջ 8 տոկոս էր:

Որպեսզի աշխատաշուկայում պահանջված մասնագետների պակաս չլինի, բանախոսները անհրաժեշտ են համարում վերանայել նպատակային ուսուցման գործընթացը: Կրթական գերատեսչության, էկոնոմիկայի և սոցիալական հարցերի նախարարությունների մասնագետները միասին աշխատանքային խումբ են ստեղծել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում