ԼԼիլիթ Ասատրյան

Armenia, The Hidden Track. Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

Armenia, The Hidden Track. Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 20-ին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որի կարգախոսն է Armenia, The Hidden Track (Հայաստան․ թաքնված ուղի)։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Զբոսաշրջության բրենդն ավելին է, քան պարզապես տարբերանշան․ այն երկրի յուրահատուկ դիմագիծը, կերպը, եթե կուզեք՝ ԴՆԹ-ն արտացոլող միջոց է, որը մարդկանց տպավորում է զգայական մակարդակում։ Հայաստանի զբոսաշրջային բրենդը պետք է մեր երկրի այցելուներին փոխանցի անկրկնելի և անմոռանալի զգացումների ակնկալիք, պատկետացում տա մեր երկրի և ազգի առաքելության, մշակույթի, ավանդույթների, անցյալի, ներկայի, նաև ապագայի ձգտումների մասին»,- ասել է նախարարը։

 
Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении
 

ԱՀԱ կոլեկտիվի թիմը յուրահատուկ, տարբերվող, նրբաճաշակ լուծումներով ստեղծարար աշխատանք է կատարել։ Հատկապես տպավորիչ է բրենդի հռչակագիրը, որպես Հայաստանի նամակ՝ ուղղված աշխարհին․

 
Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении
 
«․․․Այստեղ օտարներ չկան, կա ընտանիք, որին դեռ չես հանդիպել։ Ե՛կ ու միացիր, եթե պատմությամբ ու մշակույթով տարված ես, եթե նրբաքիմք գիտակ ես․․․ Պարզապես եկ ու բացահայտիր մեր թաքնված ուղին, այսուհետ՝ քո թաքնված ուղին։ Հարազատաբար՝ քո Հայաստան»։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում