ԼԼիլիթ Ասատրյան

Բնակչության վարվելակերպի կանոնների ուսուցում Տավուշի և Վայոց ձորի մարզերում

Բնակչության վարվելակերպի կանոնների ուսուցում Տավուշի և Վայոց ձորի մարզերում

«Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ են անցկացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան և Վայոց ձորի մարզի Վայք ու Արենի համայնքների Սարավան, Կարմրաշեն, Ագարակաձոր բնակավայրերում: Մարզային փրկարարական վարչության և համայնքների հրշեջ փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող վարժանքի ընթացքում գործարկվել է ազդարարման շչակները:

Բնակավայրերի վարչական շենքերում, մանկապարտեզներում, դպրոցներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է անցկացվել նաև Իջևանի համայնքապետարանում:

Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում