Երևանում կփորձարկվի առաջին ռոբոտ առաքիչը

ԱԱրսեն Մկրտչյան

Վերջին տարիներին, հատկապես համավարակի ընթացքում, աշխարհում ռոբոտների կիրառությունը լայն թափ ստացավ: Ռոբոտների կարելի է հանդիպել գրեթե բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն: Հայաստանն էլ այդ առումով հետ չի մնում: Հայկական Ռոբինը դարձել է երեխաների սիրելի ընկերը, իսկ մի քանի ամիս անց մայրաքաղաքի փողոցներում կարող ենք արդեն ռոբոտ առաքիչ տեսնել: Նախնական փորձարկումները սկսվել են 2020 թվականի ամռանը: Ստարտափի հեղինակները երեք ընկերներ են: Գաղափարը ծագել է պատահաբար, Միացյալ նահանգներում:

Հայկ Քոսյան (ընկերության համահիմնադիր) - Մեր համահիմնադիրներից Արտակ Մելոյանը պատվիրում է սննդի առաքում, ու ընդամենը երկու կիլոմետր դիստանցիայի վրա առաքում իրականացնելու համար կազմակերպությունը նշել էր մոտ 2,5 ժամ, որը բավականին շատ էր: Արտակը խանութից ձեռք բերեց առաջին խաղալիք ռոբոտին, կոդավորեց սխեմաները, չիպերը, ալգորիթմներ գրեց, ու ըտենց սկսեցինք ավելի զարգացնել:

Երբ հասկացան, որ փորձարկումներն արդյունք են տալիս, թիմը հավաքվեց, սկսեցին աշխատել: Դեռևս 17-ն են՝ տարբեր երկրներից և տարբեր մասնագիտություններով:

Հայկ Քոսյան - Ռոբոտը ինքնավար է տեղաշարժվում, կողմնորոշվելով տեսախցիկներով և սենսորներով: Համաշխարհային մրցակիցներից տարբերվում է արագ տեղաշարժման հնարավորությամբ և օպերացիոն ցածր ծախսերով: Նախատեսված են հիմնականում ամերիկյան և եվրոպական շուկայի համար: Հայաստանում կկիրառվեն սահմանափակ քանակով: Մեզ մոտ պայմաններն այս պահին այդքան էլ նպաստավոր չեն՝ փողոցներն են անհարմար և ֆինանսապես շահեկան չէ:

Արդեն պատրաստ է առաջին ռոբոտի կառավարման և պատվերների տեղադրման ծրագիրը: Հիմա արդեն հավաքում ենք ֆիզիկական առաջին պրոտոտիպը:
Այսօր Հայաստանում նմանատիպ ստարտափերի բում է՝ ասում է Հայկը: Նոր գաղափարներ կյանքի կոչելու պայմանները նպաստավոր են, օրենսդրությունը խիստ չէ:

Հայկ Քոսյան - Աշխարհում այսօր մոտ 8 ընկերություն է ռոբոտ առաքիչ արտադրում: Ի դեպ միջազգային մի շարք հետազոտություններով, գրեթե 10-ը տարի անց, աշխարհում առաքումների մինչև 80 տոկոսն իրականացնելու են ռոբոտները:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում