ԳԳոհար Սարգսյան

Անհնազանդության ակցիա Երևանի մետրոյում. բերման է ենթարկվել 3 անձ

Անհնազանդության ակցիա Երևանի մետրոյում. բերման է ենթարկվել 3 անձ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր առավոտյան անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններում:

Նստելով վագոնների դռների միջև՝ «Երիտասարդական» կայարանում նրանք փորձել են խոչընդոտել գնացքի աշխատանքը:

Ընթացքում վիճաբանություն է առաջացել այդ պահին մետրոյից օգտվող քաղաքացիների և անհնազանդություն իրականացնող երիտասարդների միջև:

Միջադեպերը կանխել են ոստիկանության աշխատակիցները, որոնք ավելի ուշ բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակցի:

Միաժամանակ, շարժումը նաև ավտոերթեր է իրականացնում մայրաքաղաքում, որի ընթացքում փոքր միջադեպ է գրանցվել. բնակիչներից մեկը պատուհանից հավկիթներ է նետել երթի մասնակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպչել է վարորդին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում