ԳԳևորգ Թոսունյան

Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. սոցապնախարարությունը մանրամասնում է

Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. սոցապնախարարությունը մանրամասնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի՝ 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

 

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

 
ընտանեկան նպաստ,
 
սոցիալական նպաստ,
 
ծերության նպաստ,
 
հաշմանդամության նպաստ,
 
կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
 
մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
 
երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50000 դրամ աջակցություն,
 
պատվովճար,
 
պարգևավճար։

 

Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

 

Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում