ԼԼիլիթ Ասատրյան

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան

«Հերացի» վերլուծականը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին ասված է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի Ֆեյսբուքի էջում։

 

«Սույն թվականի մայիսի 11-19-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակել է արձանագրվել անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում:
 
Եվրոպական տարածաշրջանի երկրներում, 2022 թվականի մայիսի 20-ի դրությամբ, հաստատվել էր հիվանդության 276 դեպք, առավել մեծ քանակությամբ դեպքեր արձանագրվել են Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հիվանդներ են գրանցվել նաև Մոլդովայում և Սերբիայում: Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների մասին հաղորդել են նաև ԱՄՆ-ը, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:
 
Ընդհանուր 276 դեպքից 162-ի ելքերը հայտնի են՝ ապաքինվել են 138-ը (85%), գրանցվել է հիվանդության հետ փոխկապակցված մեկ մահ, 14 դեպքում պահանջվել է լյարդի փոխպատվաստում:
 
Հիվանդության ծագումնաբանությունը դեռևս գտնվում է հետազոտման փուլում: Աշխատանքային վարկած շարունակում է մնալ կապը ադենովիրուսային վարակի հետ, որը հայտնաբերվել է 60,8% դեպքերում: Այնուամենայնիվ, այլ վարկածներ ևս օրակարգում են, օրինակ՝ քովիդ-19 վարակը, որը հայտնաբերվել է 12,2%:
 
Ընդհանուր առմամբ, արձանագրված դեպքերը համարվում են եզակի և փոխկապակցված չեն միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել վարկած, որ այն մարդուց մարդու չի փոխանցվում:
 
Զգոնություն պահպանելու նպատակով հիշեցնենք, որ անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):
 
Նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բուժօգնության:
 

Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործվել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում