ԱԱրսեն Մկրտչյան

«Երևանի տեխնոլոգիական ֆորումում» Հրաչյա Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության ոլորտներում

«Երևանի տեխնոլոգիական ֆորումում» Հրաչյա Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության ոլորտներում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «Երևանի տեխնոլոգիական ֆորում 2022»-ին (Yerevan Tech Forum 2022):

 
Նախաձեռնության նպատակն է մեկ հարթակում համախմբել տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին ու ընկերություններին՝ համատեղ քննարկելու արագ փոփոխվող աշխարհում ծառացած մարտահրավերները, մշակել դրանց լուծումները:

 

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ քաղաքապետն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:
 
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այսօր քաղաքում կիրառվող որոշ սմարթ (խելացի) լուծումներն ու շեշտել, որ քաղաքային իշխանությունն աշխատանքներ է տանում հատկապես տրանսպորտի ոլորտում դրանք զարգացնելու ուղղությամբ:
 

 

Ֆորումի ընթացքում քննարկվել է նաև Երևանը որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը:

 

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 25 տեղական ու միջազգային խոսնակ, 30 ընկերություն և ոլորտով հետաքրքրված 1000-ից ավելի անհատ:

 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շրջել է նաև ֆորումի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, քննարկել ոլորտային մի շարք թեմաներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում