ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

Քննարկվել է չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
«Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է
 

Կողմերը ընդգծել են չեխական ձեռնարկությունների հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Հայկական ԱԷԿ-ի համագործակցության կարևորությունը։

 

Նախարարը նկատել է, որ Հայաստանի և չեխական ձեռնարկությունների համագործակցությունը հատկապես արդյունավետ կլինել ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգը ժամանակակից նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու հարցերում։
 
Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ նստած ենը-ի նկարն է

 

Քննարկում է ծավալվել նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցի վերաբերյալ։ Չեխիայի դեսպանը բարձր է գնահատել չեխական ընկերությունների հետ Հայասատանի համագործակցելու պատրաստակամությունը։
 
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում