ԱԱրևիկ Աբելյան

Արայիկ Հարությունյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցության սերտացման հեռանկարները

Արայիկ Հարությունյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցության սերտացման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու՝ վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատաասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել այդ կառույցների համատեղ աշխատանքի մակարդակը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում