ՆՆարե Թադևոսյան

Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է շուրջ 2800 մարդ. ԻՔՄ

Ժամը 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է շուրջ 2800 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 19-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է շուրջ 2800 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում