ՎՎարդուհի Բալյան

«Իմ քայլը» հիմնադրամը ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում կրթական նոր մոդելի մշակմանը. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամը ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում կրթական նոր մոդելի մշակմանը. Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» կրթական ծրագրի շրջանակներում այսօր Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են Օշականի, Սասունիկի, Կարինի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Ագարակի դպրոցների տնօրենները և ուսումնական գծով փոխտնօրենները։

Դասընթացը վարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը, փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և «Հորիզոններ» ծրագրի ղեկավար, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

Դասընթացի թեման էր «Պետական կրթական չափորոշչի առանձնահատկությունները և սովորողների ազատ բաղադրիչի ընտրության կազմակերպման գործընթացը»։
 
«Հորիզոններ» կրթական ծրագիրն ուղղված է հանրակրթության ոլորտում դուալ կրթության նոր և հասանելի մոդելի ստեղծմանը՝ թիրախավորելով Հայաստանի մարզային բնակավայրերը։

Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ և կարողություններ, աշխատելու մասնագիտական ոլորտներում՝ ապահովելով սեփական ֆինանսատնտեսական կայունությունն ու նպաստելով սեփական մասնագիտական աճին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում