ԱԱրսեն Մկրտչյան

Այսօր լրանում է հայ անվանի գիտնական, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 94-ամյակը

Այսօր լրանում է հայ անվանի գիտնական, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 94-ամյակը

Սերգեյ Մերգելյանը Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի խորհրդանիշ էր։ 24 տարեկանում նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է եղել, որը տարիքային առումով բացարձակ ռեկորդ էր ԽՍՀՄ գիտնականների շրջանում, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

 

Մերգելյանը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս վերլուծության բաժնի հիմնադիրն ու ղեկավարն էր։ 1956 թ. հայ գիտնականը հիմնել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը՝ այդկերպ սկիզբ դնելով Հայաստանում ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությանը։
 

Մերգելյանը մեծ վաստակ ունի միջազգային ճանաչում ստացած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման և հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի զարգացման գործում:

 
Այսօր, մայիսի 19-ին, ականավոր գիտնականի ծննդյան 94-ամյակն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում