ԱԱրևիկ Աբելյան

Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան

Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է  45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան

Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է  45-60 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Ընդհանուր առմամբ քննության փուլում է գտնվում շուրջ 330 գործ, այդ թվում՝ առնվազն 6 ընդդիմադիր պատգամավորի վերաբերյալ։ Դե պատկերացրեք, սիրելի՛ հայրենակիցներ, ինչ ծավալների թալանի մասին է խոսքը։

Եվ սա է, թերևս, «թալանի փրկության շարժման» պայքարի գլխավոր և միակ շարժառիթը՝ փրկել թալանը և փրկվել պատժից»,- գրել է պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում