Պարենային ճգնաժամը հնարավոր չէ լուծել առանց ռուսական և բելառուսական պարարտանյութերի և ուկրաինական հացահատիկի. Գուտերեշ

Պարենային ճգնաժամը հնարավոր չէ լուծել առանց ռուսական և բելառուսական պարարտանյութերի և ուկրաինական հացահատիկի. Գուտերեշ

Համաշխարհային հանրությունը չի կարող ամբողջությամբ լուծել պարենային ճգնաժամի խնդիրը՝ առանց ռուսական և բելառուսական պարարտանյութերի, ինչպես նաև առանց ուկրաինական հացահատիկի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով պարենային անվտանգության հարցերով նախարարական խորհրդաժողովում։

Նա ընդգծել է, որ ռուսական մթերքներն ու պարարտանյութերը պետք է լիարժեք և անսահմանափակ մուտք ունենան համաշխարհային շուկաներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ցորենի և պարարտանյութերի արտահանման հարցերը քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ՝ հավելելով, որ անվտանգության և տնտեսության ոլորտում համալիր որոշումների ընդունումը բարի կամք է պահանջում բոլոր կողմերից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում