ԳԳոհար Սարգսյան

Ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված լինելու վերաբերյալ

Ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված լինելու վերաբերյալ

Մայիսի 18-ին՝ ժամը 15։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում, վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում