ԱԱրևիկ Աբելյան

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մայիսի 19-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 23-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և կեսօրից հետո, 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում