ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի բնության թանգարանը հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը. մուտքն անվճար է

Հայաստանի բնության թանգարանը հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը. մուտքն անվճար է

Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է բոլորին այսօր՝ մայիսի 18-ին, միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակներում ժամը 16:00-ին թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։

 

Այսօր թանգարանը անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-17:00-ն։

 

Թանգարանի չորս սրահում ցուցադրված են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։
 

 

Ներկայացված են Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում