ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու վերջին փոփոխությունները. հանդիպում Շիրակի մարզում

ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու վերջին փոփոխությունները. հանդիպում Շիրակի մարզում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները և եղանակները: Ներկայացվել են նաև վերոնշյալ կազմակերպություններին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։ 

ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ՀԿ-ների և հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել մարզային այցերը, ինչն առավել առարկայական ու գործնական կդարձնի այս ձևաչափով հանդիպումները։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում