ԳԳոհար Սարգսյան

Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը՝ հանրապետության դպրոցականների համար

Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը՝ հանրապետության դպրոցականների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Երևանի Պ. Չայկովսկու անվան  միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում այսօր տեղի է ունեցել ծրագրին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արա Խզմալյանը, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսել է մշակութային կրթության կարևորության մասին, և հատուկ ընդգծել, որ ընթացքի մեջ է հանրակրթության բարեփոխումների փուլը, և դրա ուղղություններից մեկն էլ հանրակրթությունը արտադպրոցական կրթությանը փոխկապակցելն է:

«Դպրոցը չի կարող իր առջև դրված խնդիրը լուծել միայնակ, և մենք պետք է կարողանանք մեր բոլոր ջանքերը միավորել՝ ամբողջականացնելու կրթական միջավայրը, որտեղ իր յուրահատուկ տեղը պետք է ունենա մշակույթը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ հանրակրթության պետական չափորոշչով որպես կարևոր խնդիր դրվել է այն, որ դպրոցն ավարտելիս երեխաները լինեն ակտիվ, նախաձեռնող, ստեղծարար քաղաքացիներ.

«Այս արդյունքին կարող ենք հասնել՝ պարտադիր բաղադրիչով ունենալով արվեստային կրթություն, կապ հաստատելով արվեստի տարբեր ճյուղերի հետ: Երեխաներին մշտապես պետք է ընձեռենք ամենաբազմազան հնարավորությունները՝ զարգացնելու նրանց նախասիրությունները և արվեստի բնագավառը դիտելու որպես մասնագիտական կողմնորոշման հնարավոր ուղի»:

Ժ. Անդրեասյանն իրազեկել է, որ նոր չափորոշչով պարտադիր կդառնան մասնագիտական կողմնորոշման ակումբները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում