ԼԼիլիթ Ասատրյան

Ներքին Կարմիրաղբյուրում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները

Ներքին Կարմիրաղբյուրում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանն այցելել են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրով կառուցվող այգու կանաչապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության հովանավորությամբ: Այդ մասին ասված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 5 people, people standing, tree and outdoors
 

«Պատվիրակությունն այցելել է նաև Այգեպար գյուղի դպրոցի բակում կառուցված ապաստարան, դիտարկել կատարված աշխատանքները և գոհունակություն հայտնել շինարարության գործընթացում որակի պահպանման համար:

 
Հնարավոր է սա ծառ և դրսումը-ի նկարն է

 

Ի դեպ, նշենք, որ նախորդ շաբաթ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները համապետական ծառատունկի շրջանակում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Մայրիկ» պուրակում կատարել են կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում