Թաքնվում են անձեռնմխելիության և խորհրդարանական արտոնությունների ներքո. Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ ընդդիմադիրների գործողություններին ու ԱԺ նիստերին, հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելուն:

«Եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից առանց հիմնավոր պատճառի, առանց հայտարարելու, թե ինչ է տեղի ունենում, բացակայի, այդ անձն անմիջապես պատասխանատվության կենթարկվի: Տվյալ դեպքում, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ներքո, մենք ունենք նման գործընթաց: Ասեմ ավելին, որ չի էլ հայտարարվել ԱԺ նիստի կամ նստաշրջանի բոյկոտ, հանձնաժողովների նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես դասից փախչելու, այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորները պարտավոր են իրենց գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվողականություն ներկայացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում