ԼԼիլիթ Ասատրյան

Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմությունը դարձյալ փողոցներ է փակել

Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմությունը դարձյալ փողոցներ է փակել

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել են Հովսեփ Էմինի փողոցը, Բաղրամյան պողոտայի «Բարեկամություն» մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են:

Փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցանված է Արագածի-Մայիսի 9-ի խաչմերուկը: Ոստիկանությունը փորձում է քաղաքացիների օգնությամբ վերականգնել երթևեկությունը։

Երևանի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին:

ՀՀ ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ կա 155 բերման ենթարկված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում