ԼԼիլիթ Ասատրյան

ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման հարցեր

ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: 

Հնարավոր է սա ներսում-ի նկարն է

Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

Անն Լույոն, շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում և ներսումը-ի նկարն է

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության  հնարավորություններին, մի շարք այլ թեմաների։ 

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում և ներսումը-ի նկարն է

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ռոբերտ Խաչատրյանն ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում