ԱԱրևիկ Աբելյան

Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ

Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ 2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով:

Նույն հոդվածով՝ 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում ևս, առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում