ԼԼիլիթ Ասատրյան

Արտաշատում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

Արտաշատում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

Մայիսի 16-ին՝ ժամը 12։05-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ի աջակողմյան հատվածում Lexus (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:30-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում