Միջպետական ճանապարհներին ամառային սպասարկման աշխատանքներ են ընթանում

ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեխնիկայի ձայնը չի լռում: Ձմեռվանից հետո ճանապարհներին անելու շատ բան կա: Սպասարկող ընկերություններն այս օրերին բուռն թափով իրականացնում են ամառային ընթացիկ պահպանության աշխատանքներ։

Տիգրան Մարտիրոսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածքային ինժեներ) - Ամառային աշխատանքներն իրա մեջ ներառում է գարունը բացվելուն պես սկսվում են փոսային նորոգման աշխատանքները, այնուհետև կողնակների հարթեցում, անվահրիչնեի ներկում, լուսանդրադարձիչների լրացում...

Հայաստանում սպասարկվում է մոտ 2755 կմ հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհ: 38 տարածաշրջանը սպասարկում է 33 ճանապարհաշինական ընկերություն:

Վահագն Բարսեղյան («Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ գլխավոր ինժեներ) - Կոտայքի ճանշինը սպասարկում է Երևան-Սևան ավտոճանապարհի շուրջ 29 կմ հատվածը:

Մ4 մայրուղու վրա միաժամանակ մի քանի աշխատանք է իրականացվում: Բարեկարգվում է ճանապարհի երթևեկելի մասը, մետաղական արգելափակոցներ և ճանապարհային նշաններ են տեղադրվում, ճանապարհը մաքրվում է աղբից։

Վահագն Բարսեղյան - Հիմա ճանապարհը մաքրելով ներքևից գալիս ենք, բայց հետևից որ նայեք, ոնց որ նույնը լինի, որովհետև անդադար աղբ են լցնում:

Խնդիրներ են առաջացնում գերբեռնված մեքենաները, երթևեկելիս ավազը ճանապարհին են թափում: Հաճախ անհետանում են նաև ճանապարհային նշանները:

Վահագն Բարսեղյան - Գողանում են կամ տանում են, ժամանակ առ ժամանակ նաև կրակոցի հետքեր ենք տեսնում նշանների վրա:

Կոտայքի մարզում ընդհանուր առմամբ մոտ 120 կմ ճանապարհ է սպասարկվում, փոսային նորոգման աշխատանքներն ամենուր ավարտված են: Ճանապարհներն առաջինն են կարծիք ձևավորում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների մոտ՝ ասում են մասնագետները՝ հիշեցնելով՝ աղբի տեղը ճանապարհի մեջտեղում կամ կողքին չէ: Ճանապարհների ամառային ընթացիկ պահպանման աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբեր՝ ձմեռային սեզոնի մեկնարկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում