ԼԼիլիթ Ասատրյան

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Տավուշի մարզի Աչաջուր համայնքում Ընտանիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Տավուշի մարզի Աչաջուր համայնքում Ընտանիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Մայիսի 15-ին՝ Ընտանիքի օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում։

Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ և դրսումը-ի նկարն է

 
«Պաշտպանը նաև ներկա գտնվեց «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիային, որին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած ընտանիքներ։

 

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ համատեղ այց կատարեց նաև Աչաջուր համայնքի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 

Պաշտպանը ծանոթացավ կրթական հաստատությունների խնդիրներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համագործակցության նոր հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում