ԱԱրևիկ Աբելյան

Փոքր Վեդիում 41-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ

Փոքր Վեդիում 41-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ:

Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում