ԱԱրսեն Մկրտչյան

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից. Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից:  

 
«Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

 

Հիշեցնեմ, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին:
 
Համաձայն կարգի՝ մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:

Բոլոր մանրամասները տրված են հայտարարությունում:

 
Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է հայտարարությանը:
 

Տեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից պատրաստված և կամավոր ատեստավորման գործընթացի մասին իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար»,- Ֆեյսբուքում գրել է Անդրեասյանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում