ՄՄարիամ Մխիթարյան

Կայացել է Պուտին-Շոլց հեռախոսազրույցը

Կայացել է Պուտին-Շոլց հեռախոսազրույցը

Գերմանական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հեռախոսազրույցը։ Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահին կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական ​​լուծման ուղիներ փնտրել՝ լրագրողներին ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Կանցլերը և ՌԴ նախագահը քննարկել են նաև պարենային գլոբալ իրավիճակը, որը վատթարացել է հատկապես պատերազմի պատճառով։ Կանցլերը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում այս հարցում»,- հավելել է նա։

Քաղաքական գործիչները քննարկել են նաև Ուկրաինայում հումանիտար իրավիճակը։ Պուտինը մանրամասն նկարագրել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության տրամաբանությունն ու հիմնական խնդիրները, խոսել քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցառումների մասին։

Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել փաստին, որ ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններն իրականում արգելափակվել են Կիևի իշխանությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև խոսել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակչության տարհանման միջոցառումների և Ուկրաինայի զինծառայողների մեթոդների մասին։ Պուտինը համոզմունք է հայտնել, որ ուկրաինացի ազգայնականները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։

Գերմանիայի կանցլեր Շոլցը, ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինի հետ զրույցում հերքել է Ուկրաինայում նացիզմի տարածման մասին տեղեկությունը։

Զրույցի ավարտին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ակտուալ հարցերի քննարկումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում