ԼԼիլիթ Սեդրակյան

Փոխվարչապետ Մաթևոսյանը և Ստեֆան Մալերիուսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր

Փոխվարչապետ Մաթևոսյանը և Ստեֆան Մալերիուսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին։

Փոխվարչապետը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հիմնադրամում ունեցած իր բազմամյա աշխատանքային փորձը կծառայեցնի հայ-գերմանական կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ Հիմնադրամը պատրաստ է ոչ միայն շարունակել առկա համագործակցությունը, այլև նոր ծրագրեր իրականացնել՝ համաձայն ստացվող առաջարկների։

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում։

Այս համատեքստում, բարձր է գնահատվել հատկապես նորարարական ոլորտներում ցուցաբերվող աջակցությունը՝ Արհեստական բանականության ոլորտի համաժողով և հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության դասընթաց կազմակերպելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել պետական ծառայողների համար իրավական և տեխնոլոգիական կրթական ծրագրերի շարունակականության ապահովմանը, Հայաստանի և Գերմանիայի բուհերի ու հետազոտական կազմակերպությունների միջև տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ուսուցողական այցերի կազմակերպմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում