ԼԼիլիթ Ասատրյան

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը Երևանի փողոցներով ավտոերթ է իրականացնում:

Իսկ մինչև այդ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներն իրազեկման ակցիա են իրականացրել բուհերում: Նախաձեռնության անդամները շրջել են լսարաններում, ուսանողներին հորդորել միանալ իրենց ակցիային։

Մի խումբ երիտասարդներ նաև փողոցներում նստացույց են իրականացրել:

Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ այս պահին 6 անձ է բերման ենթարկվել:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում