ՀՀայկարամ Նահապետյան

Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`

Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վանաձորը համայնքի ղեկավար և տեղակալներ չուներ շուրջ 5 ամիս:

Խնդիրը հանգուցալուծվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, ըստ որի՝ եթե խոշորացված համայնքի նորընտիր ավագանին քսանօրյա ժամկետում նիստ չի գումարում, վարչապետը ստանում է պաշտոնակատար նշանակելու լիազորություն:

2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ամենաշատ՝ 15 մանդատ ստացած խմբակցության՝ «Ասլանյան դաշինքի» համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

Ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն չունի, քանի որ ընտրություններին մասնակից կուսակցություններից «Լուսավոր Հայաստանը» բողոքարկել է ընտրությունների արդյունքները, իսկ վարչական դատարանն այդ հիմքով արգելանք է սահմանել ավագանու նիստերի վրա:

Հիշեցնենք՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորած ուժը դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում ստացել է 5 մանդատ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում