ԼԼիլիթ Ասատրյան

Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվում են

Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվում են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ 

May be an image of outdoors
  • Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից։
  • Ավարտվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Երկու կամուրջների մակերեսներն ավարտական փուլում են։ Ծրագրի ավարտին մնացել են իրականացնել արգելափակոցների տեղադրման, մայթերի կառուցման, կամուրջների և մոտեցնող ճանապարհների ասֆալտապատման ու գծանշման աշխատանքները։
  • «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
  • Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
May be an image of 1 person and outdoors

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում