ՎՎարդուհի Բալյան

Հաշվարկվել է 61 միլիոն դրամ վնաս շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Հաշվարկվել է 61 միլիոն դրամ վնաս շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 56 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 61.324.249 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 
Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 2.081.545 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է 27 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 50.782.734 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.063.184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 9.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 18.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է 24 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 1.541.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 361 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ընդերքի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 1 դեպք:

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Արձանագրվել է 2 դեպք։
 
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետական փորձաքննություններ
 
Արձանագրվել է 1 դեպք:
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
 
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 761.500 ՀՀ դրամ)։

 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.480.341 ՀՀ դրամ:

 

Ստուգումների վերաբերյալ

 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`

 

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
 
1-ը՝ անտառտնտեսություն,
 
2-ը՝ արտադրություն,
 
7-ը՝ ընդերքօգտագործում:

 

Նախկինում իրականացված 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 37 որոշում՝ 3.290.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 10.318.015 ՀՀ դրամի չափով։
Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում