Քիմիկոսների հայտնի խմբի դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թվում է ԳՇ պետի տեղակալը
Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական ևս մեկ գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել չորս անձի, այդ թվում բարձրաստիճան սպաների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, զորամասի հրամանատարին, զորամասի շտաբի և համալրման ծառայության պետերին:
Դերենիկ Իգիթյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ) - Կապանից անձնակազմը 3 ավտոբուսով ուղևորվել էր Սյունիք սովխոզով, դեպի Կովսական, չհասած Կովսական, 6-7 կմ հեռավարության վրա Կիրի հանքում, ըստ նախնական պայմանավորվածության, անձնակազմը պետք է իջեցվեր ավտոբուսներից, սպասեր հրահանգի՝ հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Այնտեղ իջնելու փոխարեն, ուղեկցողը անցել է հատվածը, արդեն հասել Կովսականի սկզբնամաս, որը ճակատագրական է եղել:
Մեկ օր առաջ Կապանի հրետանային գնդի հրամանատարի աշխատասենյակում գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն: Խնդիր է դրվել 2 ուղղությամբ մոտենալ Կովսականին և հատոկ գործողությամբ չեզոքացնել հակառակորդին: Առաջին խմբի ուղեկցումը կազմակերպել է զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը: Ըստ նախաքննության՝ նրա ոչ ճիշտ գործողությունների հետևանքով զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, անհավասար մարտում: Էջմիածնի զորամասի զինծառայողների, անձնակազմը համալրած պահեստազորայինների, նաև քիմիկոսների հայտնի խմբի հետ կապված դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի առավոտյան: Ընդհանոււր 146 զինծառայող Զանգելանում պետք է մասնակցեր մարտական գործողությունների:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Զու Գլխավոր շտաբի պետի տեղակալը, ով հանդիսացել է նաև Կովսականի շրջանում մարտական գործողություննրի պատասխանատու, 2020-ի հոկտեմբերի 21-ին, ենթակա անձնակազմի հետ միասին իրականացնելով՝ մարտական առաջադրանք, անձնակազմի մի մասը, որը հայտնվել է շրջափակման մեջ, անձնական շահագրգռությունից ելնելով, որը դրսևորվել է իր և ենթակա անձնակազմի կյանքի վտանգը չեզոքացնելու շահագրգռվածությունից, չի հասել ենթակա անձնակազմին օգնության:
62 հոգանոց անձնակազմից շրջափակումից կարողացել է դուրս գալ 22 զինծառայող, նաև զորամասի հրամանատար Աբգարյանը: 12-ը զոհվել են, 5-ը գերեվարվել, 23 զինծառայողի և ավտոբուսի վարորդի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Գերեվարված 5 զինծառայողները վերադարձել են, նրանց մասնակցությամբ ևս իրականացվել են քննչական գործողություններ:
Դերենիկ Իգիթյան - Նշված արարքի կատարման համար Մակարյանին 375 հոդվածի 4 -րդ մասով մեղսագրվել է հանցավոր արարքի կատարում, խափանման միջոց ընտրվել ստորագրությունը:+ 24:27 Իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հանգամանքներով զուգորդված էական վնաս: + Արսեն Աբգարյանին 376 հոդվածի 3-րդ մասով առաջադրվել մեղադրանք, խափանման միջոց ստորագրությունը:
Պարզվել է նաև, որ զորամասի հրամանատար Աբգարյանը իր վերադաս Վարդան Նշանյանին հաճոյանալու նպատակով պատերազմի թեժ օրերին թույլ է տվել նրա որդուն՝ մարտական ծառայությունից վերադառնալ էջմիածին և որոնել հարազատի դին: Այդ գործողություննեի հետևանքով, ըստ Իգիթյանի, խաթարվել է ծառայության ընթացքը: Հետագայում զորամասի շտաբի պետի միջոցով հանձնարարվել է համալրման բաժնի պետին ՝ կազմել իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ: Այս դրվագով Աբգարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ծառայության շահերին էական վնաս պատճառելու համար:
Դերենիկ Իգիթյան - Նկատի ունենալով, որ զորամասի համալրման բաժանմունքի պետ էլլադա հարությունյանը, հաշվի առնելով վերադաս հրամանատրարության կողմից տրված հրահանգը, պաշտոնական փաստաթուղթ համարվող հրամանագրում մտցրել էր կեղծ տվյալ, 314 հոդվածի 1-ի մասովառաջադրվել է մեղադրանք: նախաքննությունն ավարտվել է, քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն: + Աբգարյանն ու Մակարյանը չեն ընդունում մեղքը:
Իսկ Անդրանիկ Մակարյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Լուրերի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ իրենց ձեռքի տակ կան տեսանյութեր, փաստական ապացույցներ, որ 24 անհետ կորած զինծառայողների մի մասը գերեվարվել են. մեկ այլ քրեական գործով իրականացվում է քննություն: Թեև այդ գործով Եվրադատարանը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, բայց մինչ օրս Ադրբեջանը չի հաստատում այդ զինծառայողների գերությունը:
Քիմիկոսների հայտնի խմբի դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թվում է ԳՇ պետի տեղակալը













