ՄՄարի Կոստանյան

Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն. մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով

Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն. մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով

Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:

Շնորհավորելով  ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:

Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում