ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Չինաստանի նախագահին

ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Չինաստանի նախագահին

Չինաստանի կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Սի Ծինփինին շնորհավորական ուղերձ է Հայաստանի Նախագահը:

«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանն ու ամրապնդմանը, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցության հետագա առաջխաղացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնմանը»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է գրանցել, քայլ առ քայլ կյանքի են կոչվում երկու տարի առաջ նախագահի՝ Չինաստան պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում