Հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրության հետքերով ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների միջոցառումներով ուսումնասիրվել է լրատվական կայքերից մեկում հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությունը, ըստ որի՝ խոսողները քննարկում են ինչ-որ գործողություններ կազմակերպելու, անցկացնելու, նաև՝ դրանց դիմաց վճարված գումարի մասին հարցեր։

Պարզվել է այդ անձանց ինքնությունը, և հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են արել Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչի տանն ու օժանդակ շինություններում։

Խոհանոցում՝ սառնարանի վրա, հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մաուզեր» ատրճանակ, իսկ չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 9 փամփուշտ ու սվին-դանակներ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում