ԳԳոհար Սարգսյան

2022-ի առաջին եռամսյակում արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների զգալի աճ

2022-ի առաջին եռամսյակում արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների զգալի աճ

2021 թվականին և 2022 թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ:

 

2021 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2020 թվականին նույն ցուցանիշը կազմել է 13․3 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակաշրջանում` շուրջ 8 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին` 4․7 մլրդ դրամ:

 

2022 թ․ առաջին եռամսյակում 18847 շահառուի վերադարձվել է 7.51 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում շահառուների թիվը կազմել է 13877, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 4.57 մլրդ դրամ:

 

Ընթացիկ տարվա ապրիլին գործընթացում ներգրավված 19064 շահառուի արդեն վերադարձվել է 7.49 մլրդ դրամ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում