ԳԳևորգ Թոսունյան

«Խոսրովի անտառ» արգելոցում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը

«Խոսրովի անտառ» արգելոցում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։

 

Այցին մասնակցել է նաև Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։
 

 

Նախարարի տեղակալը գործընկերների և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակազմի հետ քննարկել է համայնք-պահպանվող տարածք իրավահարաբերությունների կարգավորմանը և պահպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։

 

Ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը։

 

Անդրադարձ է կատարվել ներդրումների ներգրավման հնարավորությանը։

 

Աշխատանքային քննարկումից հետո շրջայց է իրականացվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում։
 
 
Նախարարի տեղակալը գործընկերների հետ տեղում ծանոթացել է միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում